Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ԼՂ կապի սարքավորումների, ապա՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել ԼՂ օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի՝ օգոստոսի 12-ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂ ՊՆ-ն։
«Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12֊ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների, իսկ ժամը 14։15-ի սահմաններում՝ Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին