Հին ու նոր տոմարով Ամանոր և ջերմ ավանդույթներ

Չնայած մեր օրերում Ամանորը նշվում է հունվարի 1-ին, բայց աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Երկու տոմարներով Նոր տարվա միջեւ տարբերությունը 20 եւ 21-րդ դարի առաջին կեսին 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին:  Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եզնիկ Քահանա Գալստյանի խոսքով՝ ամեն տարի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին, Ամանորի առթիվ եկեղեցում կատարվում է նռօրհնեքի կարգ, որն իր խորհուրդն ունի։ Նուռ, թխվածքներ ու ջերմ հիշողություններ՝ կապված Ամանորի հետ: Տիկին Սուսաննա Մկրտչյանը պատմում է՝ թե՛ հունվարի 1-ին, թե ՛13-ին նշում է Ամանորը, բայց երկուսից ոչ մեկն էլ սեղանի առատությունն ու ճոխությունը ցուցադրելու համար չի արվում։

 

Related posts

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

Մայիսյան տեղատարափ Հառիճավանքում

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել