Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ անդամ առաջատար պետություններում. Վահագն Ալեքսանյան

Նունիսկ դիլետանտ մարդու համար գերակնհայտ է, որ բարձր, շատ ավելի բարձր է մեր բանակի մարտունակության մակարդակը, քան դրանից առաջ էր, որովհետև ձեր մյուս խմբակցության իշխանությունները մեզ ժառանգություն էին թողել բանակ, որտեղ, օրինակ, դեռ օգտագործման և ծառայության մեջ էր 1930-ականներին արտադրված ԿՍ-19 հրանոթներ:

Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 4-ի նիստին ասաց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանալելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հարցին, թե գնահատեք ՀՀ-ի այսօրվա ռազմական պոտենցիալը 2020 թվականի սեպտեմբերի 26-ի հետ՝ հաշվի առենլով, թե ինչքան զինամթերքի կորուստ ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց նաև խնդրեց, որ հաշվարկի մեջ չմտցվեն «ՍՈՒ» ինքնաթիռները, որոնք թանկ գնվեցին, բայց օդ չբարձրացան:

«Հիմա մենք ունենք և ցուցադրել ենք հրետանային համակարգեր, որոնք ունեն, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ անդամ առաջատար պետություններում: Տոննայով զենքի մասին չէ խոսքը: Այո՛, կարող եք ասել՝ զինամթերքի կորուստ է եղել, սա է եղել, նա է եղել, բայց խնդիրը գիտե՞ք, թե որն է, որ հիմա դարը փոխվել է, և հիմա այդքան քանակը չի էական, ինչքան որակը:

Այսօրվա դրությամբ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ 5000 տանկ ունենալը շատ բան չի երաշխավորում պատերազմի դաշտում, տեխնոլոգիան է առաջնային հիմիկվա բանակում:

Ես լիահույս եմ, որ այն տեմպը, որն ունենք հիմա մեր բանակի տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու առումով, այդ տեմպը կշարունակվի, բայց «ՍՈՒ»-երը չենք կարող հանել հաշվարկից: Ինչո՞ւ, որովհետև այդ «ՍՈՒ»-երը հիմա կան, սպառազինված են, «օդ-օդ» տեսակի հրթիռներով՝ ևս, և ամեն ինչ նորմալ է հրթիռների հետ»,-ասաց նա:

Related posts

Լոռու և Սյունիքի մարզերում ընտրություններ կլինեն․ ՀԿԿ-ն իրականացնելու է մշտադիտարկում և վերահսկողություն

Հայկ Կոնջորյանը ընտրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում

8-րդ գումարման խորհրդարանը ՀՀ անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել. Ալեքսանյան