ՀԷԿ-ի տնօրենն Արցախում խուսափել է պետբյուջե վճարել շուրջ 116 միլիոն դրամի չափով հարկեր

Արցախի դատախազությունից հայտնում են, որ ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Արցախի քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննված քրեական գործով պարզվել էր, որ Արցախի Հանրապետության տարածքում «ՀԷԿ»-աշինության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրեն Լ.Գ.-ն չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդհանուր 116.029.500 դրամի չափով շահութահարկի, եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է հիշյալ չափով գույքային վնաս:

Ընկերության տնօրեն Լ.Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար:

Վերջինս կամավոր պետական բյուջե է վճարել պատճառված վնասից 26.000.000 դրամ գումար:

20.06.2022 թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Related posts

Արարատի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Լրացուցիչ հրատապ աջակցություն՝ ԼՂ- ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների ծրագրի վերաբերյալ

Խոզնավարում ԵՄ առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները