Հզոր երկրաշարժ՝ Կամչատկայում․ հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

Կամչատկայի շրջանում գրանցված 8,8 մագնիտուդով երկրաշարժը եղել է ամենից ուժգինը` 1953 թ․-ից ի վեր։ Սպասվում են շարունակական հետցնցումներ։

Կամչատկայի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը բոլորին խնդրել է հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել։

«Վստահեք միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով»,- նշել է նա։

Երկրաշարժից հետո Կամչատկայում հայտարարել են ցունամիի վտանգի մասին։

Related posts

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է