Հեռախոսազանգերի միջոցով փորձում են քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել. Արցախի ԱԱԾ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ վերջին շրջանում Արցախի քաղաքացիները տարբեր երկրներից ստանում են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի, անվտանգային հարցերի, շրջափակման հետևանքների ու հումանիտար վիճակի, քաղաքական իրավիճակի, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։

«Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց և տեղեկատվության հավաքագրում հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու դեպքում դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- նշված է Արցախի ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել

Արցախի Հանրապետության ազգային…

Опубликовано Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն Четверг, 1 июня 2023 г.

Related posts

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

Ես հրաժարական կտամ մինչև սեպտեմբերի վերջ. Վուչիչ

Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցեր