Հեղինակազորման վկայագիր՝ «ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերությանը

Այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում կայացել է քննարկում՝ նվիրված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին:«Մենք այս օրենքով գծել ենք մեր սուվերեն տեղեկատվական տարածքը գոնե հանրային մուլտիպլեքսում»,- ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը , նա նաեւ հայտնել է , որ ըստ նոր օրենքի՝ վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը պետք է մշակի ու հրապարակի նոր կարգ, ընթացակարգ, ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր, չափորոշիչներ: Որոշ աշխատանքներ արդեն կատարվել են: Նոր օրենքի հետ կապված հարցերի քննարկումից հետո հեռարձակողներին հանձնվել են հեղինակազորման վկայագրերը:Հեղինակազորման վկայագիր է շնորհվել նաեւ «ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերությանը: Տիգրան Հակոբյանը նշել է .« Ամենազարմանալին եւ օրինաչափն այն է, որ առաջին մի քանի հեղինակազորման հայտերը եկել են մարզային հեռուստաընկերություններից, որոնք աշխատում են բավականին ծանր վիճակում, որոնք միշտ հոգատարության կարիք ունեն»:

Related posts

Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Ֆրանսիայի նախագահը 17 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Սիրիա

Նոր զանգվածային հարված Կիևին, կան զոհեր. BBC