Հեղեղումների հետևանքով 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով բակերում կանգնած 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել:

Այս մասին Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ Փրկարար ծառայության մասնագետները առավոտից սկսել են շենքերի հարակից հատվածներից ջուրը պոմպերով մղել գետ՝ հաշվի առնելով, որ գետի ջրի մակարդակը նվազել է:

«50-ից ավելի ավտոմեքենա կա, որոնք բակերում կանգնած ջրածածկ են եղել: Սա նախնական տվյալ է, թիվը կարող է ավելանալ»,- նշել է Սանոսյանը:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել ենտներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

Related posts

Պտտահողմ է դիտվել Լոռու մարզի Արմանիս գյուղում

Նիկոլ Փաշինյանն այցելել է Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ

Վահագն Խաչատուրյանը և Ռիչարդ Վերման քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր