ՀԲ-ի հետ նոր վարկային համաձայնագրով Հայաստանը 100 մլն դոլար կներդնի զբոսաշրջության զարգացման համար

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Կառավարության որոշմամբ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը:

«Ես կոչ կանեմ մեր գործարար համայնքին՝ պատրաստվել հոսքերին և, իհարկե, մեր գործարար համայնքի հետ համատեղ աշխատանքով բարձր որակի սպասարկմամբ ի վերջո հասնենք, որ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն է՛լ ավելի մեծանա, և այս առումով ուզում եմ նշել, որ պետությունը բազմաթիվ ներդրումներ է իրականացնում:

Մենք ավարտեցինք մեկ ծրագիր Համաշխարհային բանկի հետ, որտեղ հսկայական ծավալով ներդրումներ եղան մեր զբոսաշրջային ենթակառուցվածքների մեջ, և մենք կկնքենք նոր վարկային համաձայնագիր ՀԲ-ի հետ, որով Հայաստանը իր զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար 100 մլն դոլար կներդնի: Մասնավորապես, Գորիսի համար կներդնենք, Եղեգիս ագրոկլաստերը կստեղծենք Եղեգիս համայնքում, Արենի գինու կլաստերը կստեղծենք, Գյումրու վրա մեծ ներդրումներ կիրականացնենք, Դիլիջանը, որպես առողջարանային կլաստեր, Ջերմուկի վրա շատ մեծ ներդրումներ ենք պատրաստվում անել, Ապարան կլաստերի վրա, Դվին կլաստերի վրա, և այսպես շարունակ»,- Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Related posts

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

2025թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 448 անձնագիր