Հաֆեզի ժողովածուն հանձնվեց գյումրեցի ընթերցողի դատին


 

292 գազել, 16 քառյակ. իրանական քնարերգության մեծագույն վարպետներից մեկի՝ Հաֆեզի ընդգրկուն ժողովածուն ներկայացվել է Գյումրիում։ Բոլոր ժամանակների թերևս ամենաազդեցիկ պարսիկ բանաստեղծը ՝ Հաֆեզը թարգմանվել է անհամար լեզուներով, և նրա ստեղծագործությունները հատկապես ազդեցիկ են եղել մի շարք վաղ եվրոպական ռոմանտիկների, այդ թվում ՝ Գյոթեի և Ֆրիդրիխ Շիլլերի համար: Մեծ պոետի գազելներն ու քառյակները բնագրից հայերեն թարգմանել է Ժորժ Աբրահամյանը: Հայաստանում գրքի առաջին հրատարակությունը՝ 700 օրինակ վաճառվել է երկու ամսում։ Սա աննախադեպ ցուցանիշ է պոեզիայի դեպքում։ Հրատարակչությունը վերահրատարակել է այն։

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին