Հարվածներ են հասցվել Հալեպի միջազգային օդանավակայանին

Հալեպի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ շարքից դուրս է եկել Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հոկտեմբերի 15-ին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 23:35-ի սահմանում, թշնամական Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին՝ պատճառելով նյութական վնաս և անգործունակ դարձնելով օդանավակայանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, SANA գործակալությունը ևս հայտնել էր Իսրայելի օդուժի կողմից Դամասկոսի ու Հալեպի օդանավակայաններին հարվածելու և դրանք աշխատանքը խափանվելու մասին:

Տեսանյութը՝ մեր Տելեգրամյան ալիքում։

Related posts

Որպես անհետ կորած որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Արևիկ գյուղի լճերում

Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները