Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա տեղահանվեցին Արցախից. երբ ես լինեմ նախագահ, խաղաղություն կհաստատվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Թրամփ

Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը

«Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը:

Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-գրել նա:

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին