Հարիսը երրորդ օրն անընդմեջ առաջ է Թրամփից աջակցության հարցում. NYT

ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական ​​կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսը ժողովրդական աջակցության մակարդակով երրորդ օրն անընդմեջ 3 տոկոսային կետով առաջ է իր մրցակցից՝ Հանրապետական ​​կուսակցության թեկնածու և Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփից: Այդ մասին հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով սոցհարցումների ագրեգատորի տվյալները: Չորեքշաբթի օրվա դրությամբ Հարրիսն ունի 49% աջակցություն, Թրամփը 46%։

Ավելի վաղ մի քանի օր շարունակ դեմոկրատ թեկնածուն իր մրցակցից առաջ էր անցել 2 տոկոսային կետով։

Թերթը նշում է նաև, որ Թրամփն առաջատար է տատանվող յոթ նահանգից երեքում՝ Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում և Արիզոնայում։ Հարիսն առաջատար է Փենսիլվանիայում, Նևադայում, Միչիգանում և Վիսկոնսինում: Մրցակիցների միջև տարբերությունը նվազագույն է և կազմում է 1-2 տոկոսային կետ։

Related posts

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան

25 669 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Վասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ