Հարավային Աֆրիկայում ձյուն է տեղացել (լուսանկարներ)

Երկուշաբթի գիշերը Հարավաֆրիկյան Հանրապետության արևմուտքում ձյուն է տեղացել՝ Անտարկտիդայից ցուրտ օդային հոսանքների ներթափանցման արդյունքում. հարավային Աֆրիկայում այժմ ձմեռ է, Tert.am-ի փոխանցմամբ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Արևմտյան Քեյփ նահանգի տարբեր շրջաններում ավելի քան 10 ժամ ձյուն է տեղում։ 2023 թվականին, ի տարբերություն նախորդների, ձյուն է տեղում նաև բազմաթիվ քաղաքներում և բնակավայրերում, և ոչ միայն բարձրլեռնային գոտիներում։

Բազմաթիվ ճանապարհներին մերկասառույց է: Իշխանությունները վարորդներին զգուշացրել են ծայրահեղ զգույշ լինել։

Անցած գիշերը ամենացուրտն էր Հարավային Աֆրիկայում 2023 թվականին։ Յոհանեսբուրգում և Պրետորիայում ջերմաստիճանը զրոյից ցածր է եղել։

BBC-ն հավելել է, որ սա վերջին տասը տարում Հարավային Աֆրիկայում ձյան տեղալու առաջին դեպքն է:

Հարավային Աֆրիկան գտնվում է Հարավային կիսագնդում, որտեղ ձմեռը գագաթնակետին է հասնում հուլիսի կեսերին: Հարավային Աֆրիկայում ցուրտ եղանակը կպահպանվի ևս մեկ շաբաթ։

Related posts

9 տարի շարունակ. այս տարի ևս կայացավ Արարատ Մկրտումյանի անունը կրող մրցանակաբաշխությունը

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Նիկոլ Փաշինյան

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից