Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել

Ապրիլի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ գործողություններ, որի արդյունքում Կոտայքի մարզային քրեական վարչության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մի քանի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տուգանային հրապարակ են տեղափոխվել «Mercedes G» մակնիշի՝ ժողովրդին հայտնի «յաշիկ»-ներ, «BMW X6», «Toyota Camry», «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաներ: Բոլորը քննիչի կողմից կնիքվել են:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենաները պատկանում են Կոտայքի մարզում հայտնի մի քանի անձանց և կապ ունեն վերջին օրերին Կոտայքի մարզում տեղի ունեցած աղմկահարույց մի քանի հանցագործությունների հետ:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակվում:

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

«Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները

Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր