Հավաք-խորհրդակցություն Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. անդրադարձ է եղել հանրային իրազեկմանը, զինված ուժերի առօրյայի լուսաբանմանը

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների հետ կիսամյակային արդյունքների ամփոփման հավաք-խորհրդակցություն։

Հանդիպման ընթացքում հնչել են զեկույցներ 2023 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվության ապահովման, զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության, հանրային իրազեկման, զինված ուժերի առօրյայի լուսաբանման, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության և ոլորտին վերաբերող այլ ուղղություններով կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է մի շարք հանձնարարականներ և նախանշել ուղղություններ՝ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։

Related posts

Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը

Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան

Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա