Հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ․ ՔԿ

Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։
Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութ՝ մեր Տելեգրամյան ալիքում։

Related posts

ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին