Հաստատվել է COVID-19-ի 129 նոր դեպք

Հունվարի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք: Կատարվել է 5164 թեստավորում, առողջացել՝ 103 քաղաքացի, գրանցվել է 3 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 255 դեպք, որոնցից 332 304-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7989 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է:

Ընդհանուր կատարվել է 2 586 737 թեստավորում:

Related posts

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի

Մեր ըմբիշները կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Խափանված եթեր՝ «բարեխիղճ» աշխատանքի պատճառով