Հաստատվել է կորոնավիրուսի 772 նոր դեպք

Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 779 դեպք, որոնցից 240 730-ն` առողջացած, 5277-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12567 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 698 811 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4988 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք: Ունենք 425 առողջացած, 13 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է:

Related posts

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ