Հաստատվել է կորոնավիրուսի 1022 նոր դեպք

Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 261 697 դեպք, որոնցից 241 841-ն` առողջացած, 5319-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք: Ունենք 650 առողջացած, 20 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1209 է:

Related posts

2023-ին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91,4 տոկոսով գերազանցում է 2022-ի ցուցանիշը. Վարդապետյան

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով

Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կատարած խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները