Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք

Ապրիլի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213469 դեպք, որոնցից 194900-ն` առողջացած, 4040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13527 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 965692 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Ունենք 820 առողջացած և 22 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1002 է:

Related posts

Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է

Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու