Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք

Ապրիլի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 206142 դեպք, որոնցից 185125-ն` առողջացած, 3817-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16236 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 920423 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4950 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 23 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 964 է:

Related posts

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով

Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է