ՀԱՊԿ ԱԽ-ի՝ Հայաստանին օգնելու համատեղ միջոցառումների նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է. Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում դրական դեր ունի Հայաստանի կառավարության և մյուս մասնակիցների՝ խաղաղության պայմանավորվածություններին, սահմանների իրավական ձևակերպմանը, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը հասնելուն ուղղված ջանքերը:

«Միևնույն ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։ Տեղեկությունը, որը ստացվում է ՀԱՊԿ արձագանքման կենտրոնում, հաստատում է, որ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում գրեթե ամեն օր»,- ասել է Զասը:

Նա հիշեցրել է, որ այս առնչությամբ ՀՀ-ի համար ստեղծված սպառնալիքների քննարկման նպատակով անցկացվել է ՀԱՊԿ երեք արտահերթ նիստ՝ մայիսին, սեպտեմբերին և հոկտեմբերին:

«Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հայաստանին օգնելու համատեղ միջոցառումների նախագիծը, որը պատրաստվել է ՀԱՊԿ մշտադիտարկման խմբի եզրակացությունների և առաջարկների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցված է»,- եզրափակել է Զասը:

Related posts

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին

Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա

Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը