Հանրապետությունում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 18-21-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ը, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին