Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:

Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-20-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Related posts

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին

ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել

Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն