Հանրային առավել մեծ վտшնգավորություն ունեցող իրավախախտումների մեջ մեղադրվող շուրջ 2,845 անձ գտնվում է քրեակատարողական հիմնարկներում․ Սրբուհի Գալյան

Բռնությունը դատապարտելի է։ Անձնական տվյալների ապօրինի օգտագործումը անընդունելի է։ Մարդու իրավունքները ոտնահարող և բռնության կոչեր պարունակող ցանկացած հրապարակում, այդ թվում՝ մեկնաբանություն, անթույլատրելի է։ Այս մասին գրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այս արարքներից յուրաքանչյուրն ըստ ՀՀ օրենսդրության պատժելի է։

Ցավոք, մեր հասարակությունն անմասն չէ իրավախախտումներից, և դա է պատճառը, որ այսօր հանրային առավել մեծ վտանգավորություն ունեցող իրավախախտումների մեջ մեղադրվող շուրջ 2,845 անձ գտնվում է քրեակատարողական հիմնարկներում, իսկ հարյուրավորների նկատմամբ կիրառված են ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ։

Եկեք չմոռանանք, որ բոլորն ունեն իրավունքներ, այդ թվում` հանցագործության մեջ մեղադրվողները:

Լինենք չափավոր մեր արտահայտություններում ու վարքագծում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-նշել է նա։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ