Հանձնուքում առկա մածունների միջից ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Վ․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ հանձնուքում առկա տարաներով մածունների միջից հայտնաբերվել է 3 փաթեթ, որոնց մեջ եղել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 5,57 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգվածներ։

Վ․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Related posts

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ․ նոյեմբերի առաջին օրերը՝ առանց տեղումների

Աշխարհի ամենավտանգավոր ճամփաներից 2-ը Թուրքիայում են

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ