Հանկարծամահ է եղել կինոռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուբեն Ռրիգորյանը, այս մասին տեղեկանում ենք կինոգործիչների միության ֆեյսբուքի էջի գրառումից։

«Մեր գործընկերը հանկարծամահ է եղել իր սիրելի աշխատավայրում՝ Թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում, որը Ռուբենի հնարավորությունն էր իր սիրելի երիտասարդությանը տալու այն, ինչ ինքն ուներ՝ գիտելիքներ, կենսափորձ, կյանքի դասեր, կինոյի դասեր, վարպետության դասեր…

Ռուբենն այն բացառիկ անհատներից էր, որ իրեն հատուկ լռությամբ դեպի մեծ կինո էր տանում այն երիտասարդներին, որոնք ընտրել էին կյանքի այդ ուղին ու կարիք ունեին հոգատար ձեռքի, ընկերոջ, ուսուցչի, գաղափարակցի, ոգևորողի…

Նրան սիրում էին իր ուսանողները և նրա ուսանողներն այն եզակիներից էին, որ սիրում էին կինոն: Այն եզակիներից էին, որ իրենց առաջին քայլերն այդ աշխարհում արեցին, որպես հասուն անհատներ՝ հայկական կինոյին բերելով իրենց, բացառապես իրենց ձեռագիրն ու շունչը:

Ռուբեն Գրիգորյանն այն արվեստագետն էր, որ ամբողջովին նվիրված էր իր աշխարհին ու գնաց՝ թողնելով իր աշխարհը որպես նվիրումի մի յուրահատուկ առհավատչյա»,-նշված է գրառման մեջ։

Related posts

Կլինեն հոսանքազրկումներ

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել․ ՇՄՆ

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ