Հայրը դանակահարել է 30-ամյա որդուն

Հուլիսի 24-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանություն զանգած 65-ամյա տղամարդը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, որը հիվանդանոց է տեղափոխվել:

Ժամը 18.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 30-ամյա Գաբրիել Մ.-ն, որը, գիտակցության չգալով, մահացել է:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 65-ամյա հայրը, ինչից հետո զանգել էր ոստիկանություն:

65-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ