Հայտնաբերվել է թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը

Վրաստանում հայտնաբերվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 թուրք զինծառայողներից 19-ի մարմինները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Վերջին զինվորականի մարմնի որոնումները շարունակվում են։

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն հայտարարել է, որ մշտական ​​կապի և համակարգման մեջ է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի հետ։ Ստեղծվել է միջազգային քննչական խումբ, որի մեջ ներգրավված են թուրք և վրացի մասնագետներ։

Այսօր ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայտնաբերվել է վթարի ենթարկված թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ