Հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող գյումրեցի տղամարդիկ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Մարտի 26-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի տներից մեկում հայտնաբերեցին ու Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկվեցին 24 և 29 տարեկան երկու գյումրեցի։ Նրանք մարտի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էին սպանության մեղադրանքով։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին շտապօգնության խումբը «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխել 34-ամյա Վահագն Հարությունյանին։
Մարտի 2-ին Շիրակի մարզի քննչական վարչությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի հատկանիշներով: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի քրեական հետախույզների և տարածքային քննչական մարմնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել էր, որ սպանության ենթադրյալ կատարողները գյումրեցի 24 և 29 տարեկան տղամարդիկ են, որոնց նկատմամբ մարտի 3-ին հայտարարվեց հետախուզում։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում