Հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ 4 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։

36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու մոտ՝ հերոինով ու մեթամֆետամինով 4 փաթեթ և ծալովի դանակ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մայրաքաղաքի 45-ամյա բնակչի ավտոտնակի խուզարկությամբ հայտնաբերվել են հերոինի, շոկոյի, մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 5 փաթեթ, 4 դեղահաբ, մեթադոնային 4 լուծույթ և քացախաթթվի անհիդրիդ։ Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Related posts

Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում

Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին