Հայոց եկեղեցու թեմերից մոտ 400 հազար դոլար է փոխանցվել «Հայաստան» հիմնադրամին

Հայաստանյայց առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում հանգանակությունները շարունակվում են։ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ հերթական նվիրատվություններն են արվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից փոխանցվել է 200 հազար ԱՄՆ դոլար։

«Գերմանիայի հայոց թեմը առաքել է ևս 80 հազար եվրո գումար։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմը հերթական փոխանցումն է կատարել՝ տրամադրելով 35.500 ԱՄՆ դոլար»,- գրել է Տեր Վահրամը։

Նրա խոսքով՝ նույն նպատակով մեկ այլ եկեղեցական հաստատությունից ստացվել է 68.850 ԱՄՆ դոլար։

 

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին