Հայկ Բաբայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Բաբայանին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի. Հայկ Բաբայանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Գուրգեն Դալլաքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Related posts

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ուկրաինական դրոնները հարձակվել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում