Ուկրաինայի հետ սահմանին անվտանգության գոտի ենք ստեղծում. Պուտին

Ռուսաստանի նախագահն այցելել է Զինված ուժերի միացյալ խմբավորման օժանդակ հրամանատարական կետ, հանդիպել Գլխավոր շտաբի ղեկավարության և հրամանատարական կազմի հետ։

Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, տարեսկզբից վերահսկողություն են հաստատել մոտ 6500 քառակուսի կիլոմետր տարածքի և 310 բնակավայրի նկատմամբ։

«Կիևի վերահսկողության տակ է մնում Դոնեցկի 10 տոկոսից մի փոքր ավելին և Զապորոժիեի մարզի 16,5 տոկոսը։ Լուգանսկն ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ»,- վստահեցրել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը հավելել է, որ Ուկրաինայի հետ սահմանին անվտանգության գոտի են ստեղծում և չեն պատրաստվում այդ հարցը դարձնել հնարավոր բանակցությունների առարկա։ Զեկույցով է հանդես եկել Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Նրա խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղված են Դոնբասի տարածքի նկատմամբ վերահսկողության հաստատմանը։

«Կիևը որոշել է զանգվածային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Դրանք ինտենսիվացել են: Միայն սեպտեմբերին խոցել ենք ավելի քան 15 000 օդային թիրախ»,- մանրամասնել է Գերասիմովը:

Նրա խոսքով՝ ի պատասխան լայնածավալ հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին, լոգիստիկ հանգույցներին, էներգետիկ օբյեկտներին:

Related posts

Ժապարովը Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» գագաթնաժողովին

Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե

Հայաստանի և Ղրղզստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա․ Փաշինյան