Հայկական կողմի մտահոգությունները փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին․
«Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռ չի տեսել Հայաստանի կոնկրետ առաջարկները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու վերջին էսկալացիայի ֆոնին։

Eng⬇️ Рус⬇️

📌ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին

Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի…

Опубликовано ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia Пятница, 5 августа 2022 г.

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում