Հայերը SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց ցույցով պահանջել են չեղարկել Թուրքիայի հետ գործարքը

Էլեկտրոնային հաղորդագրությունների արշավից հետո այս անգամ հարյուրավոր հայեր ցույց են արել Կալիֆոռնիայի Հոթորն քաղաքում SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության հետ ընկերության արբանյակային գործարքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասին հայտնում է ABC7-ը:

SpaceX-ը նախատեսում է նոյեմբերի 30-ին Ֆլորիդա նահանգից գործարկել Turksat-5A արբանյակը: Նշվում է, որ արբանյակը կառուցվել է «Airbus Defence»- ի և «Space»- ի կողմից և ներկայացվել է, թե նախատեսված է «Թուրքսաթ» պետական ընկերության հեռուստատեսային հեռարձակման և հարակից հաղորդակցությունների մեջ օգտագործելու համար: Բողոքի ակցիա իրականացնողները հավատացած են, որ արբանյակը Թուրքիայի կառավարության կողմից կարող է օգտագործվել ռազմական նպատակներով: Հոդվածում հիշեցվում է, որ Թուրքիան ներկայումս օգնում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում:

Ավելի վաղ աշխարհի տարբեր ծայրերից հայերը SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին էին սկսել: SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով` կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքած գործարքը՝ դրանով իսկ չօգնելով Էրդողանի ռեժիմին:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել