Հայատյացությունն Ադերբեջանում բարձրագույն հովանավորչության ներքո է. Արման Թաթոյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով թշնամի, ոչ թշնամի, խաղաղություն տարածված տեսակետին, նշեց, որ հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է եւ երբեք չի առաջնորդվել թշնամական նկրտումներով: Հայաստանը, ունենալով ազգային փոքրամասնություններ կամ այլ երկրներում լինելով փոքրամասնություն, երբեք որեւէ խնդիր չի ունեցել: Այստեղ խնդիրը այն է, որ երկիրը շրջապատված է թշնամի երկրներով, եւ մենք պետք է այն գիտակցումն ունենանք, որ մեր հարեւանությամբ գոյություն ունի պետություն, որը բարձր մակարդակի հովանավորվող թշնամանքով է տրամադրված մեր հանդեպ:

ՄԻՊ-ն ընդգծեց, որ Թուրքիայում եւս հայերի նկատմամբ մեծ թշնամանք կա՝ ոչ միայն էթնիկ, այլեւ կրոնական հիմքով

Մենք ունենք ընթացող զինված հակամարտություն. սա բավարար փաստ է, որ հիմա ցանկացած պահի գերեվարված անձը համարվի ռազմագերի. ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ սա եւս հայատյացության դրսեւորում է եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունը հիմք է տալիս մտածել, որ պատերազմը չի ավարտվել:

Related posts

ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում