Հայաստան կայցելի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին

Հոկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարները։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։

Related posts

Գյումրիում ստեղծված ծրագրերը՝ աշխարհի տարբեր երկրներում

Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած