Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 920 դեպք

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153173 դեպք, որոնցից 131931-ը` առողջացած, 2616-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 564183 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3170 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 920 նոր դեպք: Ունենք 718 առողջացած և 20 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 650 է:

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան