Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 978 դեպք

Հայաստանում դեկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 141 937 դեպք, որոնցից 116 796-ն` առողջացած, 2326-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 22 227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 528876 թեստավորում:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին կատարվել է 2728 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 978 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 730 և մահվան 17 դեպք: Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 588 է:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ