Հայաստանում հունվարի 9-ին և 10-ին սպասվում է ձյուն

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մանրամասնելով, որ հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Երևանում հունվարի 6-ի ցերեկը, hունվարի 7-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հունվարի 6-9-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20 աստիճանով։

Լոռիում, Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։

 

Related posts

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին Մխչյան գյուղի բնակիչը և ևս երկու անձ ձերբակալվել են

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան