Հայաստանում հարցվածների 47 տոկոսը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. IRI-ի հարցման արդյունքները

Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների 47 տոկոսը հայտնել է, որ կողմ է և կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Հարցին, թե  որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական առավելությունները, մասնակիցների 74 տոկոսը նշել է խաղաղության հաստատումը, 9 տոկոսը՝ տնտեսական զարգացումը, 8 տոկոսը նշել է տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը, 6 տոկոսը՝ ճանապարհների ապաշրջափակումը, 2 տոկոսը՝ համերաշխության և դիվանագիտական հարաբերությունների հաստատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ 5 տոկոսը նշել է այլ առավելություններ, 4 տոկոսը կարծիք է հայտնել, որ դա ոչ մի առավելություն չունի, իսկ 7 տոկոսը հրաժարվել է կամ դժվարացել է հարցին պատասխանել։ 

Related posts

ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում