Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք

Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221699 դեպք, որոնցից 210464-ն` առողջացած, 4371-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5792 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1053007 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 484 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1072 է:

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ