Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են  կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 560 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Related posts

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ