Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները զրուցում են բնակչության հետ ու ԵՄ-ին զեկույց ներկայացնում

Հայաստանում Եմ դիտորդական առաքելությունը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․

«Մարդկանց անվտանգությանն ուղղված պարեկության շրջանակում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները պարբերաբար զրուցում են տեղի բնակչության հետ, ինչպիսին է, օրինակ, Նավուր գյուղի հովիվը, որպեսզի տեղեկացնեն ԵՄ-ին, թե ինչպես է հակամարտությունն ազդում մարդկանց առօրյա կյանքի վրա:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը նպաստում է սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովմանը»։

Related posts

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին