Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 28-ի ցերեկը, մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 29-30-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 29-30-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Մայիսի 29-30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-ի և 2- ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։

Երևանում մայիսի 28-ի երեկոյան, մայիսի 29-30-ին՝ օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին և 2-ին՝ կեսօրից հետո կլինի կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի և 2-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։

 

Related posts

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին

Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ