Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանդու Օրսիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուրուգվայի բարեկամ ժողովրդին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են՝ ընդլայնելով համագործակցությունը, մասնավորապես, նորարարության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:

Վստահ եմ, որ առաջիկա շրջանում, համատեղ ջանքերի շնորհիվ, նոր հնարավորություններ կառաջանան համագործակցության հետագա զարգացման համար՝ նպաստելով երկկողմ օրակարգի հարստացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Related posts

Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից․ ԱՆ

«Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ