Հայաստանն արդեն ընդունել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է», և նրա իշխանություններն արդեն բացահայտ հայտարարում են այդ մասին. եկել է խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը. Ալիև

Հայաստանն արդեն ընդունել է, որ Ղարաբաղը (Արցախի Հանրապետություն-Tert.am) «Ադրբեջանի տարածքն է» (չակերտները`Tert.am), և նրա իշխանություններն արդեն բացահայտ հայտարարում են այդ մասին. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիում անցկացվող գլոբալ մեդիա ֆորումում:

Նա նաև հայտարարել է, որ եկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը:

«Եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ապա մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում: Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի, և դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար», – հայտարարել է նա:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան