Հայաստանն ամենապոպուլյար ավիաուղղությունն է ռուսաստանցիների շրջանում

Կանոնավոր չվերթների վերսկսման մասին հայտնելուց հետո Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է ամենապոպուլյար արտասահմանյան ավիաուղղությունը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Հայաստան ավիատոմսերի պահանջարկը մեկուկես անգամ գերազանցում է նախորդ երկու ամսվա ցուցանիշը:

Տարվա առաջին կիսամյակի կտրվածքով արդեն վաճառված է դեպի Հայաստան տոմսերի 20 տոկոսը: Ընդ որում, կայքը նշում է, որ Մոսկվայից Երևան միակողմանի տոմսի արժեքը նախորդ տարվա արժեքից կրկնակի ավելացել է 6 160 ռուբլիից դառնալով 13 622 ռուբլի:

Երկրորդ ամենապահանջված ուղղությունը Ղրղզստանն է, իսկ եռյակը եզրափակում է Թուրքիան: Տասնյակի մեջ են նաև Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը և Ուկրաինան:

 

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից